Բաժիններ՝

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղեկացրել է Ռոստովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը:

«Դոնի Ռոստովի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել քաղաքի Պերվոմայսկի շրջանի՝ գիշերը վնասված բազմաբնակարան շենքերի տարածքում»,-գրել է Սլյուսարը։

Նա նաև նշել է, որ Քննչական կոմիտեի մասնագետներն արդեն տեղում ավարտել են իրենց աշխատանքները և ուսումնասիրել տարածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728