Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատել են վիճելի կղզիների անվտանգությունը համատեղ ապահովելու պատրաստակամությունը

ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատել են, որ փոխադարձ համագործակցության և անվտանգության մասին երկկողմ պայմանագրի համաձայն պատրաստ են համատեղ ապահովել Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների անվտանգությունը:

Այս մասին  հայտնում «Ինտերֆաքսը»-ը՝ ընդգծելով, որ այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբայի՝ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ:

«Առաջնորդները վերահաստատել են, որ պայմանագրի 5-րդ հոդվածը վերաբերում է Սենկակու կղզիներին»,-նշված է հայտարարության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այս հոդվածը նախատեսում է, որ կողմերից յուրաքանչյուրը դաշնակցի դեմ ցանկացած ռազմական ագրեսիա համարում է սպառնալիք իր ազգային անվտանգության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս