Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր։ Այս մասին նա նշել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության հարցին ի պատասխան։

«Նրա խաղաղության ծրագիրը դեռ պաշտոնական չէ։ Այն, ինչ կա այս կամ այն հրապարակումներում, վստահ եմ, որ դա նախագահ Թրամփի պաշտոնական ծրագիրը չէ», – ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Թրամփն ունի միայն ծրագրի նախնական տեսլականը, սակայն կոնկրետ քննարկումներ տեղի են ունեցել դեռ նրա երդմնակալությունից առաջ։

«Ուկրաինական և ամերիկյան թիմերը միասին կաշխատեն, քանի որ որևէ մեկից առանձին պլան չի կարող լինել, նույնիսկ Միացյալ Նահանգների կողմից։ Սպասենք մեր պաշտոնական բանակցություններին և դրանց արդյունքներին», – հավելել է Ուկրաինայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս