«Վաշինգտոնի հայ համայնքը բավականին զարմացած է. Նիկոլի հետ տեղի ունեցած հանդիպմանը ներկա գտնված մասնակիցներից գրեթե ոչ ոքի չեն ճանաչում». Նաիրա Կարապետյան

Աժ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վաշինգտոնի հայ համայնքը բավականին զարմացած է, քանի որ Նիկոլի հետ ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպմանը ներկա գտնված մասնակիցներից գրեթե ոչ ոքի չեն ճանաչում:

Հանդիպմանը ներկա է եղել շուրջ 55 անձ, նկարներից պարզ երևում է, որ ԱԳՆ-ն ջանք չի խնայել դիվանագիտական կորպուսի լիարժեք մոբիլիզացիա կազմակերպելու համար՝ Վաշինգտոն են կանչվել հնարավոր բոլոր դիվանագիտական ծառայողները, անգամ Ամերիկայի խոշոր քաղաքներում ՀՀ հյուպատոսներ, մի շարք քաղաքներում ՀՀ պատվո հյուպատոսներ, ներկա են եղել նաև Վաշինգտոնում գտնվող մի շարք հայաստանցիներ, որոնք, իհարկե, տեղի հայ համայնքի հետ որևէ աղերս չունեն:

ԱՄՆ հայ համայնքի համար չափազանց անակնկալ կերպով Փաշինյանին գրկաբաց Վաշինգտոնում ընդունել է «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպությունը:

Սա այն կառույցն է, որ 2020թ. պատերազմից հետո լղոզված տեքստով պահանջում էր Նիկոլի հրաժարականը, իսկ հիմա նույնպիսի լղոզված կեցվածքով հանդիպում է նրա հետ: Հանայնքում խոսում են, որ անհրաժեշտ է բոյկոտել Համագումարին՝ բոլոր հնարավոր միջոցներով այս խայտառակ քծնանքի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728