«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանն է։
Այսպիսի «ձեռքբերումներով» էլ ուզում են Հայաստանի տնտեսությանը զրկել ԵԱՏՄ շուկաներից՝ Եվրամիության շուկաներ մտնելու հույսով։ Հարմար պահի են սպասում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ու տնտեսության կործանումն ավարտին հասցնելու համար։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը և ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, տնտեսագետ Դավիթ Անանյանն են։
«Փաշինյանը խնդիր է դրել ավելացնել փաստաթղթերի քանակը, բայց որևէ մեկի բովանդակությունը չկատարել։ Ամերիկյան փաստաթղթերն այդ շարքից են… Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն են դառնալու. դա նշանակելու է հայկական մշակող արդյունաբերության և գյուղատնտեսության իսպառ վերացում»,- ասաց Սարգսյանը։
Ամերիկյան տասներկու նահանգ հայց է հարուցել ԱՄՆ Միջազգային առևտրի հարցերով դատարանում՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերի պատճառով։
«Սրանք խոչընդոտներ են ստեղծում չինացիների կողմից առաջարկվող բոլոր նախագծերի համար: Արդյունքում՝ մենք զրկվում ենք ճանապարհից, իսկ Իրանի հետ մենք նորմալ ճանապարհ չունենք»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ և «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
Միացյալ Նահանգների նախագահն առևտրային պատերազմ է հայտարարել ամբողջ աշխարհին։ Գրեթե բոլոր գործընկեր երկրների հետ համատարած բարձրացնում է ներմուծման մաքսատուրքերը՝ ակնկալելով մի կողմից՝ պաշտպանել ներքին տնտեսությունը, մյուս կողմից՝ լցնել պետական բյուջեն։
2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանը, շնորհիվ նախկին իշխանությունների հսկայական աշխատանքի, դարձավ Եվրոպական Միության GSP+ առևտրային ռեժիմի շահառու։ Այդ ռեժիմով հայկական ապրանքների երկու երրորդն ազատվում էր մաքսատուրքերից։ Սակայն նույնիսկ այդ արտոնյալ պայմաններում ԵՄ-ն չդարձավ հայկական էքսպորտի հիմնական ուղղություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական ապրանքների նկատմամբ սահմանվող 25% մաքսատուրքերին ի պատասխան՝ Կանադան նույնքան մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ սկանդալները գնալով մեծանում են: Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն դուրս է եկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի դեմ: Իսկ ի՞նչն է պատճառը: