
Բացառված չէ, որ Երևանի հրապարակում կատարվածը տեղի է ունեցել Թուրքիայի և/կամ Ադրբեջանի պատվերով, որի նպատակներից է եղել հանրային խուճապի տարածումը. Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի որ մերձիշխանական ինչ-որ շրջանակներ սկսել են օգտագործել իմ անունը ու վերջին գրառումը՝ իրենց հատուկ ոճով հանրային թմբիր ապահովելու համար ու ստեղծելու «ծափ ու ծիծաղ, կանաչ գարուն» տրամադրություն, որոշ հստակեցումներ անեմ իմ վերջին գրառման կապակցությամբ՝
1. Երևանի հրապարակում լսվող երգը պարսկերեն չէ, ինչպես ոմանք տարածում են։ Այն ադրբեջաներեն է, գրվել է Ադրբեջանում ու ծնունդ է Խորհրդային Ադրբեջանի կիսաաշուղական միջավայրի։
2. Երգողները մեծ հավանականությամբ Իրանի քաղաքացիներ են, որոնք, ըստ տեղային (լոկալ) պատկանելության Իրանի հյուսիսային թյուրքախոս նահանգներից են:
3. Երգողների Իրանի քաղաքացի լինելը, և ոչ թե ասենք Ադրբեջանի, չի նշանակում, որ տեղի ունեցածը նորմալ է ու չկա դրանում անհանգստանալու որևէ բան։ Կան բազմաթիվ հարցեր Երևանի հրապարակում նման երգի կատարման մոտիվացիաների, հնարավոր պատվիրատուների մասով։
4. Բացառված չէ, որ Երևանի հրապարակում կատարվածը տեղի է ունեցել Թուրքիայի և/կամ Ադրբեջանի պատվերով, որի նպատակներից է եղել ինչպես հանրային խուճապի տարածումը, ՀՀ-ում անանվտանգության զգացողությունը խորացնելը, այնպես էլ Հայաստան-Իրան հարաբերությունները թիրախավորելը։
Շարունակելի»։