
Նեթանյահուն չկատարեց Գազայում ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու խոստումը. Foreign Affairs

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի կատարել Գազայի հատվածում ռազմական գործողությունը սկսելուց հետո տված խոստումն առ այն, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացվելու է։ Այս կարծիքն է արտահայտված Foreign Affairs ամսագրի հոդվածում, ըստ որի՝ Գազայի հատվածում իսրայելական գործողության նպատակները չեն իրականացվել։
Աղբյուրի գնահատմամբ՝ ՀԱՄԱՍ-ը պահպանել է ռազմական և քաղաքական ներուժը, չնայած ահռելի զոհերին ինչպես զինյալների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում։
Հոդվածում ասվում է, որ Իսրայելի հասարակության մեջ աճում է դժգոհությունը Նեթանյահուի քաղաքականությունից. մտավախություն կա, որ անկլավում հունվարի 19-ին ուժի մեջ մտած զինադադարը «կարող է թույլ տալ ՀԱՄԱՍ-ին գոյատևել և արագ վերականգնել վերահսկողությունը Գազայի վրա ապագայում»:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդ վերցնելով։ Իսրայելն ի պատասխան սկսել է ռազմական գործողություն, որի հետևանքով Գազայում զոհվել է ավելի քան 47,000 մարդ: