Արարատ սա՞րն է պատճառը, որ զենք չենք ստանում. Փաշինյանի ասածների մասին հարց` Գլխավոր շատաբի պետին

Մի կապեք հարցերը զինված ուժերի օրվան հետ կապված, խառնելով ռազմական և քաղաքական բնույթի հարցեր։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե համամի՞տ է, որ Զինված ուժերի զարգացումը պայմանավորված է Արարտի ու Արագածի դիսկուրսով:

Ճշտող հարցին՝ մենք զենք չենք ստանում, չենք կարողանում գնել, որովհետև պատճառը Արարա՞տն է, նա արձագանքեց. «Այդպիսի հարցեր ինձ մի տվեք»:

«Զինված ուժերը տեղում կանգնած չեն իրենց առջև դրված խնդիրները կատարում են ներկայիս դրությամբ սահմանում կանգնած մեր ժամկետային զինվորները, պայմանագրայինները զգոն իրենց խնդիրը կատարում են, իսկ զինված ուժերի մշտական տեղակայման վայրերում գտնվող զորամասերը և ստորաբաժանումները նույնպես զգոնության տակ են և նշում են իրենց տոն օրը»,-ասաց Ասրյանը:

Հարցին՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքում թշնամին դուրս կգա՞ Ջերմուկին հարակից տարածքներից, ԶՈՒ ԳՇ պետն արձագանքեց. «Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող, դրա համար կա սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով։ Կհետեւենք սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքներին և դրանք ցույց կտան»:

Հիշեցմանը, որ ինքը երեք տարի առաջ ասում էր, որ ադրբեջանցիները մեկ-երկու օր մնան, հետո հետ կքաշվեն մեր տարածքներից, նա ասաց. «Հիմա այդ հարցին այսօր ոչ եմ պատասխանում: Երբ կգա այդ օրը սպառիչ այդ հարցերի պատասխանները դուք կլսեք»:

Տեսանյութեր

Լրահոս