
Armenian Airlines ավիաընկերությունը կմեկնարկի ուղիղ չվերթներ Երևանից դեպի Դելի

Armenian Airlines ավիաընկերությունը փետրվարի 21-ից մեկնարկում է ուղիղ չվերթներ Երևանից դեպի Դելի։ Սա առաջին ուղիղ ավիափոխադրումն է Հայաստանի և Հնդկաստանի միջև։ Ինչպես տեղեկանում ենք Հայկական Ավիաուղիների տարածած հաղորդագրությունից, թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին, հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար։
Երևան – Դելի թռիչքի տևողությունը 4 ժամ 40 րոպե է, հետադարձը՝ 5 ժամ. 10 րոպե։
Մոսկվայից ուղևորները նույնպես կարող են հեշտությամբ հասնել Դելի՝ Շերեմետևո միջազգային օդանավակայանից Երևանով հարմարավետ տրանսֆերային թռիչքների շնորհիվ։
Նշվում է որ այս տարի նախատեսվում են մի շարք նոր այլ ուղղություններ։