Հայաստանը՝ բանտ, որի մեջտեղում բոլորիս հսկող և պատժող անտեսանելի դուչեն է՝ Նիկոլ Փաշինյանը. Կարպիս Փաշոյան
Լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը գրում է. «Բենտամի «իդեալական» բանտը՝ Պանոպտիկոնը։ Այն իդեալական է, քանի որ բանտարկյալներին հսկելու համար այլևս կարիք չկա զինված վաշտ պահել։ Ընդամենը մի հոգի կարող է այդ գործը հաջողությամբ կյանքի կոչել՝ անտեսանելիությամբ բանտարկյալներին հոգեբանական ճնշման ենթարկելով։
Ըստ Ֆուկոյի, իշխանության իրական էությունն հենց այս իդեալական բանտն է, որը ունի ընդամենը երկու գործառույթ՝ հսկել ու պատժել։
Փաշինյանական ռեժիմն էլ առաջնորդվում է հենց այս նույն տրամաբանությամբ։ Բանկային գաղտնիքի ոչնչացմամբ, համընդհանուր հայտարարագրումով, բոլոր տեսախցիկներին հասանելիություն ունենալով և տարատեսակ այլ գործողություններով նրանք Հայաստանը պանոպտիկոն են դարձնում։ Բանտ, որի մեջտեղում բոլորիս հսկող և պատժող անտեսանելի դուչեն է՝ Նիկոլ Փաշինյանը։
Ժողովրդավարությունը կենցաղի հանրայնացումը չէ, հեծանիվ քշելն ու ֆբ-ում քոմենթներին պատասխանելը չի ։ Ժողովրդավարական հասարակարգը մարմնավորվում և իրականություն է դառնում հարկային առաջադիմական քաղաքականությամբ, ազատ դատական համակարգով, իշխանությունների տարանջատման սկզբունքով և ինստիտուտների կենսունակությամբ։ Իսկ Փաշինյանը ստեղծածն այլևս օջախապետությունն էլ չէ, այլ՝ օջախաբանտ»։