
Հոգնած բժիշկներին հավասարեցրել են հարբեցողներին

Սոլսբերիի համալսարանի գիտնականները պարզել են, որ բժիշկը, որի հերթափոխը տևում է 12 ժամ և ավելի, կարողանում է կենտրոնանալ այնքան, որքան հարբած վարորդը: Աշխատելով նման գերբեռնվածությամբ՝ բժիշկները և հատկապես վիրաբույժները 27 տոկոսով ավելի շատ հնարավորություն ունեն սխալ կատարելու, որը կարող է հանգեցնել հիվանդի մահվան, գրում է Daily Mail-ը:
Բժիշկների և բուժանձնակազմի օգնությամբ կատարված լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխատաժամի փոփոխությունը 8-ից մինչև 12-ժամի, պարզապես վտանգավոր է հիվանդների համար:
Նշվում է, որ 8 ժամից հետո հմտությունները բթանում են նույնիսկ բուժքույրերի մոտ: Գիտնականները կարծում են, որ բժշկական սխալների թիվը նվազագույնի հասցնելու համար բժիշկների աշխատաժամերը պետք է խստորեն կարգավորվեն և վերահսկվեն:
Գիտնականները նշում են, որ վերջին մի քանի տարում շտապօգնության կանչերի, վիրահատության կարիք ունեցողների, բարդ վնասվածքների բուժման և վիրաբույժի խորհրդատվության կարիք ունեցողների թիվը աճել է հնգակի: