
Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը

Հայասստանի նկարիչների միությունը խորը վշտով տեղեկացնում է, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հունվարի 19- ին, ժամը 17։ 00 – 20։00 «Գոռ» սգո սրահում (Սիլիկյան հին խճուղի, 37 շենք): Հուղարկավորությունը հաջորդ օրը` հունվարի 20-ին նույն վայրից: Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: