Բաժիններ՝

Սիրիայի նոր իշխանությունները հույս ունեն, որ երկիրը կվերադառնա Արաբական պետությունների լիգա

Դամասկոսի նոր իշխանությունները հույս ունեն, որ Արաբական պետությունների լիգան կաջակցի սիրիացի ժողովրդին, և Սիրիան կվերադառնա իր տեղը տարածաշրջանային կազմակերպությունում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին։

«Մենք հուսով ենք, որ Արաբական պետությունների լիգան կաջակցի սիրիական ժողովրդի կամքին, և մենք ակնկալում ենք, որ շուտով կվերադառնանք լիգա»,-ասել է նա:

Դամասկոսի անդամակցությունը Արաբական լիգային կասեցվեց 2011 թվականի նոյեմբերին ներքին ճգնաժամի գագաթնակետին, որը վերաճեց զինված հակամարտության:

2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժից հետո արաբական շատ երկրներ գնացին Սիրիայի հետ մերձեցման ուղղությամբ և նրան զգալի մարդասիրական օգնություն ցուցաբերեցին։2023 թվականի մայիսի 7-ին Արաբական լիգայի խորհուրդը Կահիրեում հրավիրված արտակարգ նիստում որոշում կայացրեց վերականգնել Սիրիան տարածաշրջանային համայնքում իր տեղը:

2023 թվականի մայիսի 19-ին Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադը 2010 թվականից ի վեր առաջին անգամ մասնակցեց Արաբական լիգայի գագաթնաժողովին, որն անցկացվում էր Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս