
Վրաց-հայկական սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաց-հայկական սահման տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
Բքի և վատ տեսանելիության պատճառով սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ հատվածում: Նույն մայրուղու 111-146 կմ-ում երթևեկությունն արգելվում է ավելի քան 22 նստատեղ ունեցող ծանր բեռնատարների և տրանսպորտի համար: