Բաժիններ՝

Երևանում բախվել են «Honda»-ն ու մոպեդը․ կա տուժած

Այսօր՝ հունվարի 18-ին, մոպեդի և ավտոմեքենայի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում՝ «50-ամյակի» հուշարձանի հարևանությամբ բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և մոպեդավարի ինքնությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ մոպեդավարը, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Թուրքմենստանի քաղաքացի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031