
Բռնցքամարտի ընտրանու մի քանի ներկայացուցիչ հաղթանակ է տոնել պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները հաջող են մեկնարկել պրոֆեսիոնալ ռինգում:
Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2-րդ անգամ տեղի ունեցավ «Չեմպիոնների երեկո-IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ընթացքում ռինգ դուրս եկան նաև հայ բռնցքամարտիկները։
Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակչի շրջանակում մրցեց կուբացի Լենիեր Պերոյի հետ։ Չալոյանը հաղթեց մրցավարների որոշմամբ:
Հաղթանակ տոնեց նաև Նարեկ Մանասյանը, ով գերազանցեց նիգերացի Օսթին Նամդիին։Իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին նաև Գուրգեն Մադոյանը, Արթուր Բազեյանը: