
Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է լուսանկարվել Շոլցի հետ․ Bild

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը դուրս է եկել կառավարության նիստից՝ հրաժարվելով լուսանկարվել կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Ուկրաինային օգնության նոր փաթեթը արգելափակելու նրա որոշումից հետո։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Հոդվածում ներառված է լուսանկար, որտեղ երևում է, որ Շոլցը փորձում է խանգարել նախարարին դուրս գալ սենյակից, սակայն դա նրան չի հաջողվել։
Բերբոքը և Գերմանիայի պաշտպանության նախարարը սկսել են աշխատել Կիևին 3 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր տրանշի վրա, սակայն Շոլցն արգելափակել է այն։