
Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳ նախարարության «X»-ի էջից։
Նշվում է, որ կողմերը քննարկելու են հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև միջազգային կարևորության այլ հարցեր՝ ներառյալ Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։