
Ուկրաինան հայտնել է Զապորոժիեին ռուսական զորքերի հասցրած բալիստիկ հարվածի մասին

Շաբաթ առավոտյան ռուսական զորքերը բալիստիկ զենքով հարվածել են Զապորոժիեին։ Կան ավերածություններ, վնասվել են շենքեր, վիրավորվել են մարդիկ, հայտնել է «РБК-Ուկրաինան»՝ հղում կատարելով Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի Թելեգրամ-ալիքին։
«Զապորոժիեի վրա հակառակորդի հարձակման հետեւանքով երկու մարդ վիրավորվել է։ Հակառակորդը խոցել է մարզկենտրոնը»,- ասել է Ֆյոդորովը։
Նա նշել է, որ ռուսական հարձակման պատճառով մասամբ ավերվել է արտադրական օբյեկտներից մեկի վարչական շենքը։ Վնասվել են նաեւ բնակելի շենքեր եւ մասնավոր տրանսպորտը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Զապորոժիեում զոհերի թիվը հասել է 6-ի։
Նա ավելացրել է, որ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության հինգ բրիգադ։
Ֆյոդորովն ամփոփել է նաեւ օրվա արդյունքները։ Նա տեղեկացրել է, որ այս ընթացքում ռուսական զորքերը 241 հարձակում են իրականացրել Զապորոժիեի մարզի 9 բնակավայրերի դեմ։