
Գայլը, թեկուզ և միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտիհամար. Արա Ռոստոմյան

«Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, անդրադառնալով փաշինյանական դատարանի այսօրվա խեղկատակությանը ևկայացրած դատական ակտին:
Հիշեցնենք, այսօր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից միանգամից դատական համակարգ օրենքի ուժով, այլ ոչ ՀՀ նախագահի նշանակմամբ հայտնված Մասիս Մելքոնյանը մեղադրական դատական ակտ կայացրեց 44-օրյա պատերազմի անմահ նախատակ Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ:
Արա Ռոստոմյանը գրել է.
Գայլը, թեկուզ և միայնակ, սարսափելի է ոչխարների մի ամբողջ հոտի համար:
Սպասելի էր , իհարկե սպասելի էր, որ հերթական տարածքային զիջումների ֆոնին , պետք է փորձեր կատարվեին լռեցնելու պայքարողներին, չհանձնվողներին:
Բայց մի հարցում հստակ սխալվել է այդ հոտը ` Գարիկը միայնակ չէ :
Իսկ ռևանշից վախեցողներին մի բան կասեմ, որ անմտություն է վախենալ նրանից, ինչն անխուսափելի է…»։