Բաժիններ՝

Ինչու պետք է 50-ն անց մարդիկ ամեն օր սուրճ խմեն

Սուրճը կարող է ոչ միայն աշխուժացնել և բարձրացնել տրամադրությունը։ Գիտնականներն ապացուցել են, որ այն նաև շատ օգտակար է հասուն տարիքի մարդկանց համար։ Նրանք հետազոտություն են անցկացրել և դրա արդյունքները, ըստ shantnews-ի՝ հրապարակել Frontiers in Nutrition ամսագրում։

Պարզվել է, որ սուրճ խմող մարդիկ պաշտպանված են մկանային հյուսվածքի կորստից։ 2011-2018 թվականներին գիտնականները տվյալներ են հավաքել 50 տարեկան և ավելի բարձր տարիքի 10 հազար ամերիկացիների առողջական վիճակի մասին։

Տեղեկությունների հիման վրա մասնագետները եզրակացրել են, որ սուրճը կանխում է սարկոպենիայի զարգացումը։ Դա մկանային-կմախքային խանգարում է, որը հանգեցնում է մկանային զանգվածի և ուժի նվազմանը:

Գիտնականներն ապացուցել են, որ եթե մարդն ամեն օր սուրճ խմի, ապա նրա մկանային զանգվածը 15%-ով ավելի շատ կլինի, քան այն մարդկանց մոտ, ովքեր սուրճ խմելուց հրաժարվել են։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս