
Յանիկ Սինները հաղթանակ է տոնել Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկում

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոն Յանիկ Սինները հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարում:
«Australian Open»-ի առաջին շրջանում Յանիկ Սինների մրցակիցն աշխարհի 34-րդ ռակետ, Չիլիից Նիկոլաս Հարին էր: 2 ժամ 40 րոպե ձգված մրցախաղում Սինները առավելության հասավ երեք սեթից հետո` 7:6, 7:6, 6:1 հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին և կեզրափակվի հունվարի 26-ին: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնությունը տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Իտալիան ներկայացնող Յանիկ Սիններն է, կանանցը` բելառուս Արինա Սաբալենկան:
Կանանց մենախաղի եզրափակիչը նախատեսված է հունվարի 25-ին, իսկ տղամարդկանցը` հունվարի 26-ին: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց ամենատիտղոսակիր թենիսիստը սերբ Նովակ Զոկովիչն է, ով 10 անգամ տիրացել է մրցաշարի գավաթին: Կանանց մրցաշարում ամենատիտղոսակիրը Մարգարետ Կորտն է (11 անգամ):