2024թ. Թուրքիայում գրանցվել է ֆեմիցիդի 420 դեպք
Թուրքիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Ջանան Գյուլուն հրապարակել է Թուրքիայում 2024-ին ֆեմիցիդի դեպքերի վերաբերյալ տվյալներ։ Մասնավորապես նշվում է, որ 2024-ին տղամարդկանց կողմից սպանվել է իգական սեռի 420 ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միջանկյալ նշենք, որ 2023-ին գրանցվել էր 438 ֆեմիցիդի (կնասպանություն) դեպք։
Նշվում է, որ կանանցից 228-ը սպանվել է հրազենից, իսկ 88-ը՝ սուր, կտրող-ծակող գործիքներից։
Վերոհիշյալ ֆեդերացիայի նախագահի պնդմամբ՝ կանայք Թուրքիայում իրենց ապահով չեն զգում և պետք է ջանքեր գործադրել՝ երաշխավորելու նրանց կյանքի իրավունքը։