Բաժիններ՝

Եվրամիությունը տառապում է ջրի խիստ սղությունից

ԵՄ-ն պետք է արագ լուծի ջրի պակասի խնդիրը և նոր ուղիներ գտնի խողովակներից արտահոսքը վերացնելու աշխատանքների ֆինանսավորման համար: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է շրջակա միջավայրի պահպանման հարցերով եվրահանձնակատար Ջեսիկա Ռոսվալը։

Ռոսվալի կարծիքով, Ռուսաստանի Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո ԵՄ-ն կենտրոնացել է էներգետիկ անվտանգության ապահովման վրա՝ ի վնաս ջրամատակարարման ճգնաժամը հաղթահարելու ջանքերի։ «Մենք չափազանց քիչ ենք խոսում ջրի մասին, փոխարենը խոսում ենք էներգաարդյունավետության և էներգետիկայի մասին… Սա, իհարկե, շատ կարևոր է, բայց ջուրը նույնպես շատ կարևոր է, և Եվրոպայում այն ​​բավարար չէ», – նշել է նա, հաղորդում է DW-ն:

«Բիզնեսն այժմ գիտակցում է դա, քանի որ Եվրոպայում երաշտներ են եղել, և մենք տեսնում ենք, որ ատոմակայանները չեն աշխատում, և տրանսպորտը չի աշխատում մեծ գետերի վրա», – ավելացրել է Ռոսվալը՝ վստահություն հայտնելով, որ անհրաժեշտ է հրատապ արձագանքել տեղի ունեցողին։

Եվրամիության տարածքի մեկ հինգերորդը և նրա բնակչության գրեթե մեկ երրորդը ամեն տարի տառապում է ջրի պակասից, ասվում է Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության հոկտեմբերին հրապարակած հետազոտության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս