Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է մեկ ժամով. Փաստինֆո

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է մեկ ժամով։

Նշենք, որ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է այսօր առավոտյա։ Նրա կալանքի միջնորդության քննությունը նախատեսվում էր ժամը 18։00-ին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի դատարան) նստավայրում։ Կալանքի միջնորդությունը քննելու է դատավոր Մասիս Մելքոնյանը:

Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:

Աղբյուր` Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031