Բաժիններ՝

Կատուն բուժում է՝ կլանելով բացասական էներգիան

Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել Լոնդոնի ինստիտուտներից մեկում, երբ ուսումնասիրում էին ցածր հաճախականության հոսանքների ազդեցությամբ քրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժման հնարավորությունները:

Փորձի ժամանակ լաբորատորիա է մտել Մարթա անունով կատուն: Երբ կենդանին մոտեցել է ցածր հաճախականության հոսանքների գեներատորին, բոլոր ազդակները բարձր ցուցանիշներ են ցույց տվել: Հետազոտողները չափել են էլեկտրամագնիսական դաշտը և պարզել են, որ կատուն կարող է փոխարինել թանկարժեք գեներատորին: Ըստ էության, կենդանին ավելի ուժեղ էլեկտրամագնիսական դաշտ է ստեղծում:

Գիտափորձը շարունակվել է: Կամավոր հիվանդների խումբը բաժանվել է երկու խմբի՝ հիվանդների մի խումբ բուժվում է ցածր հաճախականության հոսանքով, իսկ մյուս խումբը՝ կատվին հիվանդ օրգանի վրա դնելով: Մեկ ամիս անց պարզվել է, որ կատվի օգնությամբ բուժված բոլոր հիվանդներն առողջացել են, իսկ մյուս խմբի հիվանդների միայն կեսն է բուժվել:

Կատուն միակ կաթնասունն է, որը կարող է կլանել բացասական էներգիան: Երբ մարդն առողջական խնդիրներ է ունենում, հիվանդ օրգանի շուրջ փոխվում է էներգիան, և կատուները դա զգում են: Նրանք նստում կամ պառկում են մարմնի հիվանդ մասին՝ ոչ միայն կլանելով բացասական էներգիան, այլև ջերմացնելով, ինչը օգտակար է բազմաթիվ հիվանդությունների դեպքում:

Կատուները հաճախ քնում են այն սարքերի վրա, որոնք բացասական էլեկտրամագնիսական ալիքներ են արտադրում՝ սառնարան, հեռուստացույց, լվացքի մեքենա, համակարգիչ և այլ: Պարզվում է՝ պատճառը բարակ և նուրբ մորթին է: Այդ դաշտն ազդում է բորբոքային օջախի վրա՝ ոչնչացնելով մանրէներին: Բացի այդ, բարելավվում է դեպի հյուսվածքներ արյան մատակարարումը:

Թերապևտիկ ազդեցություն ունի նաև կատվի մռլտոցը՝ այն տատանվում է 27-44 հերց հաճախականության սահմաններում: Հենց այդ հաճախականության սահմաններում են արագանում բջիջների ռեգեներացիան, ամրանում ոսկորները, բարելավվում դեպի ուղեղ արյան հոսքը, արյան ճնշումը կարգավորվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս