«Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում
AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում հատուկ ռեժիմի պատճառով, որը մտցվել Է Ուկրաինայի հարձակումների պատճառով: Այս մասին հայտարարել է «Ռոսավիացիա»-ի ղեկավարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ինքնաթիռի կործանման վերաբերյալ Ռուսաստանն անմիջապես տեղեկացրել է ղազախ և ադրբեջանցի գործընկերներին հետաքննության շուրջ համագործակցության իր լիակատար և համապարփակ պատրաստակամության մասին:
Աղետի օրը Գրոզնիի օդանավակայանի տարածքում իրավիճակը շատ ծանր է եղել»,- ասել է ղեկավարը: