ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային առաջարկով զբաղեցրել էր 3-րդ տեղը, իսկ առաջին տեղը զբաղեցրել էր «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով ամենացածր գինը՝ 121.279.846 մլն. դրամ: Առաջին և երրորդ տեղ զբաղեցրածների գնային առաջարկի տարբերությունը կազմում է 44.976.952 դրամ, իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ 27%»,-Երևանյան լճի բարեկարգման աշխատանքների ընթացքի ու խնդիրների մասին բարձրաձայնել է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։
Նրա խոսքով, ըստ գնումների օրենքի աճուրդ/тендер-ում հաղթող է ճանաչվում ամենացածր գին առաջարկողը, բայց Երևանի քաղաքապետարանը ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի հետ է կնքում պայմանագիրը, այլ ոչ թե ամենացածր գին առաջարկած «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ի հետ։
«Երևանի քաղաքապետարանը ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ին ամբողջ աշխատանքների համար վճարել է 180.008.200 դրամ՝ նախատեսված 166.259.798 դրամի փոխարեն։
Նշեմ, որ ՔՊ-ական «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամով պետք էր իրականացներ «Ծավալաթերթ – նախահաշիվ»-ում նշված բոլոր աշխատանքները, այդ թվում 23 տեսակի «Կանաչապատման աշխատանքներ»-ը, սակայն Երևանի քաղաքապետարանը վճարել է պայմանագրովնախատեսվածից էլ ավելի շատ՝ 180.008.200 դրամ, այն դեպքում, երբ «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն նույնիսկ չի իրականացրել 23 տեսակի «Կանաչապատման աշխատանքները»։
Եթե այսքանից հետո ինչ-որ մեկի մոտ հարց է առաջանում՝ բա ոնց է պատահել, որ Երևանի քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է ոչ թե առաջին տեղ զբաղեցրած ամենացածր գին առաջարկող «Ա.Գ ԴԵՎԵԼՈՊՄԵՆՏ» ՍՊԸ-ի հետ, այլ երրորդ տեղ զբաղեցրած «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ի հետ, ապա, նախօրոք, պատասխանում եմ այս հղումով»։