Սրբուհի Գալյանը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Նախարարը կարևորել է Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը:

Քննարկվել են նախարարության բարեփոխումային առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ է արվել Սահմանադրական բարեփոխումներին և օրենսդրական մի շարք նախաձեռնություններին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ դեսպանության և համապատասխան ԱՄՆ գործակալությունների միջոցով շարունակել ռազմավարական 3 առանցքային ուղղություններով (հակակոռուպցիոն, դատաիրաական, մարդու իրավունքների պաշտպանություն) իրականացվող ծրագրային համագործակցությունը:

Քննարկելով հաջորդ տարվա գործընկերային առաջնահերթություները՝ երկուստեք արձանագրվել է համատեղ նոր օրակարգեր մշակելու և կյանքի կոչելու պատրաստակամությունը: Հանդիպման ավարտին անդրադարձ է եղել ՀՀ և ԱՄՆ միջև իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031