Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են. Ուկրաինայի պաշտոնյա

Ռուսաստանի հետ բանակցություններն անխուսափելի են, Ուկրաինան պետք է պատրաստ լինի դրան, հայտարարել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ստեղծված նոր իրողությանը։

«Մենք պետք է հասկանանք, որ Ամերիկայում փոփոխություններ են եղել, և այդ փոփոխությունները մեզանից պահանջում են պատրաստ լինել բանակցությունների»,- ասել է նա։

«Երբ Թրամփը դուրս եկավ ընտրապայքարի, ասաց, որ դադարեցնելու է այս պատերազմը։ Ստեղծված պայմաններում նա ուսումնասիրելու է՝ ով է դրան պատրաստ»,- հավելել է ուկրաինացի պաշտոնյան՝ միևնույն ժամանակ նշելով, որ հնարավոր բանակցությունների հիմքում չեն լինի 2015 թվականի Մինսկի պայմանավորվածությունները կամ 2022-ի Ստամբուլյան պայմանավորվածությունները։

Տեսանյութեր

Լրահոս