Ուկրաինան պետք է «հիմնարար որոշումներ» կայացնի՝ շարունակել ռազմակшն գործողությունները կամ սկսել բանակցել ՌԴ-ի հետ. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է «հիմնարար որոշումներ» կայացնի հետագա հակամարտության վերաբերյալ՝ շարունակել ռազմական գործողությունները կամ սկսել բանակցել Ռուսաստանի հետ։
«Ուկրաինացիները պետք է հիմնարար որոշումներ կայացնեն՝ պայքարը շարունակելու կամ բանակցելու ուղիներ գտնելու և հրադադարի հասնելու համար: Հիմնարար հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է դա անել և դա անել բարեխղճորեն», – ասել է Բլինկենը:
Նա խոստացել է, որ Վաշինգտոնը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կիևը լավագույն դիրքում գտնվի 2025 թվականին կայուն համաձայնության հասնելու համար։ Դրա համար, նրա խոսքով, անհրաժեշտ է ուժեղացնել Ուկրաինայի ռազմական դիրքերը, նրան տրամադրել ֆինանսներ, զինամթերք և աջակցություն։