Մոսկվան հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Գալուզին

Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի խոսքերը։«Հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը։ Իսկ թե այնտեղ ինչ կստացվի, կտեսնենք»,- ասել է փոխնախարարը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին սպասում են Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031