 
                        Լոռու մարզի Սարահարթ գյուղում մոտ 200 հակ անասնակեր է այրվել
 
                                    Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 14-ին, ժամը 19:36-ին ահազանգ է ստացել, որ Սարահարթ գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։27-ին, մարվել՝ 22։36-ին։ Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 200 հակ անասնակեր։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        