«Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո համացանցի ակտիվ օգտատերերը սկսեցին հումորներ անել, թե պատգամավորը մանդատից չի հրաժարվում՝ իր վարկերի պատճառով, որ չզրկվի աշխատավարձից, կարողանա վարկերը փակել։

Հիշեցնենք, որ Աղազարյանն անձամբ է հայտարարել, թե հիպոթեքով տուն է գնել, մի առիթով էլ կատակել է, թե պարգեւավճարն իրեն պետք է, որ 50 հազար դոլարանոց տան վարկը մարի։ Սակայն ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը, պարզվում է՝ առաջարկել են Աղազարյանին, որ կուսակցականներով «քցվեն»` լուծեն այդ հարցը, փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի` կատարի վարչապետի խնդրանքը, իրենց ազատի նրա տեռորից: Բայց Աղազարյանը չի համաձայնել՝ ասելով, որ դա դեմ կլինի իր սկզբունքներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031