Ինքը՝ նստած տաք տեղը, չի զգում․ պետական բյուջեն ո՞վ է տալիս, որ մենք ծախսենք․ ՀԱՐՑՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ակտիվացումը նոր դրսևորումներ է ունենում․ նախօրեին, օրինակ, նա ավետել է, թե Հայաստանի Հանրապետության ոչ մի ընտանիք իր կարիքների համար այնքան գումար չի ծախսում, որքան որ այդ նույն ընտանիքի կարիքների համար ծախսվում է պետական բյուջեից, ապա վստահեցրել՝  ստուգումների արդյունքում այդ թեզը կհաստատվի:

Գրառման ներքևում բազմաթիվ քաղաքացիներ իրենց մեկնաբանություններով հենց տեղում փոշիացրել էին Փաշինյանի վստահությունը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ի բյուջեն քաղաքացիներն են ձևավորում իրենց տված հարկ ու տուրքով, և դա չպետք է  դիտարկվի՝ որպես լավություն, մեծահոգություն, ադալժենի, որ 50 և ավել տոկոս գանձված հարկերի դիմաց մատուցված ծառայությունները չնչին են և անորակ, որ Փաշինյանը չունի այն իշխանությունը, որի մասին զեկուցում են նրան, և այլն։

168am-ը նաև մայրաքաղաքում է փոքրիկ հարցախույզով ճշտել այս հայտարարության առնչությամբ քաղաքացիների տեսակետը. Բոլորի տեսակետները տարբերվում էին Փաշինյանի վստահությունից։

«Ե՞րբ են մեզ օգուտ տալիս։ Էս ապրելու ձև չի, որ մենք ապրում ենք․ թոշակառու եմ, էս քանի տարի է՝ ոչ մի կոպեկ մեր թոշակը չավելացրին»,- Փաշինյանի թեզին ի պատասխան՝ այս հակաթեզը ներկայացրեց մի կին։

Կարդացեք նաև

Մեր համաքաղաքացիներից մեկն էլ արձանագրեց․ «Ինքը՝ նստած տաք տեղը, չի զգում։ Պետական բյուջեն ո՞վ է տալիս, որ մենք ծախսենք։ Աշխատում եմ մի տեղ, սոցփաթեթ ունեմ․ գնացի ստենդավորման, քարտը չանցավ։ Ասում են՝ պետք է սկոռիով գաս, նոր բուժենք»։

«Դա սուտ է։ Ամեն ինչ թանկացավ․ դե թող պետբյուջեից ինչ-որ դոտացիա տան ընտանիքներին, որ մարդիկ կարողանան գոյատևել»,- նշեց մեկ ուրիշը։

«Պետականորեն ինձ վրա ի՞նչ գումար է ծախսվում, որ․ մենք ենք աշխատում, ծախսում»,- ասաց հարցվողներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս