![](/banners/BeFunky-design.jpg)
Սրբուհի Գալյանի խորհրդավոր հանդիպումը Նենսի Փելոսիի հետ. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2024/11/Sruhi-Galyan.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին ԱՄՆ գործուղված արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկի իր մրցանակը ստանալուց անմիջապես հետո, հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, այժմ կոնգրեսական Նենսի Փելոսիի հետ:
Ուշագրավ է, որ այս հանդիպման մասին պաշտոնապես չհաղորդեցին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկել են ԱՄՆ մանդատի ներքո Հայաստանում իրականացվող որոշ ծրագրերի ընթացքը: Ենթադրվում է՝ հատկապես ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը։ Հանդիպման մասին ԱՆ մամուլի խոսնակը նշեց, որ մանրամասներ այս պահին հայտնել չի կարող»: