Բաժիններ՝

Ինչո՞ւ պետք է նորածնին կրծքով կերակրել կյանքի հենց առաջին ժամվա ընթացքում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր 5 նորածնից 3-ը կրծքով չի կերակրվում կյանքի առաջին ժամվա ընթացքում, ինչը բարձրացնում է մահվան և հիվանդությունների նկատմամբ վտանգը:

Ծնվելու պահից կրծքով կերակրելը նույնիսկ մի քանի ժամ ուշացնելը կարող է վտանգել երեխայի կյանքը:

Կրծքով կերակրելը նպաստում է նաև մոր կաթնարտադրությանը, այդ թվում՝ կաթնախեժի արտադրությանը, որը համարվում է երեխայի առաջին և ամենակարևոր «պատվաստանյութը» և չափազանց հարուստ է սննդարար նյութերով և հակամարմիններով:

Ըստ բժիշկների՝ կրծքով կերակրելու մեկնարկը ճիշտ ժամանակին շատ կարևոր է: Որոշ երկրներում այն կարող է նույնիսկ կյանքի ու մահվան հարց լինել:

Կարդացեք նաև

Կրծքով ուշ կերակրման կամ ընդհանրապես չկերակրման պատճառներն են կեսարյան հատումներով ծննդաբերությունների քանակի աճը, մայրերին ու նորածիններին տրամադրվող որակյալ խնամքի պակասը:

Հետազոտությունները փաստում են, որ ծնվելուց հետո ոչ թե 1 այլ 2-3 ժամվա ընթացքում կրծքով կերակրվող նորածինների շրջանում 33 տոկոսով մեծանում է հավանականությունը, որ նրանք չեն ապրի:

Կրծքով ավելի ուշ՝ 1 օր հետո, կերակրվող նորածինների շրջանում վտանգը կրկնակի մեծ է լինում:

Տեսանյութեր

Լրահոս