
Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դեկտեմբերի 6-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգի մարզիկների մրցաշարին Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի վնասվածքի պատճառով:
Հայաստանի հավաքականը հանդես կգա 9 մարզիկով: