Սուրեն Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն
«ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին համապատասխան հաղորդում եմ ներկայացրել». այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Նա պարզաբանել է՝ հնարավոր է ավտոբուսի վարորդների երթուղի դուրս չգալը և դրանում նրանց ներգրավելը նախապես համաձայնության տարրեր է պարունակել։ Ուստի, թող քննությունը պարզի՝ գործ ունեն պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելու հետ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, թե առանձին անձանց մասով գործ ունեն այլ երևույթի հետ, երբ հակաօրինական վարքագիծը հատել է քրեական օրենսդրության սահմանը։