Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի համար․ ՌԴ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ԽՍՀՄ կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 127-ամյակի կապակցությամբ գրառում է արել․

«2024թ. դեկտեմբերի 2-ին լրացել է նշանավոր խորհրդային զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 127-ամյակը։

Նրա անունը ընդմիշտ կապված է Հայրենական մեծ պատերազմի ռազմավարական հաղթակռիվների հետ՝ մարտը Կուրսկի աղեղում (1943թ. հուլիս-օգոստոս), Բելառուսական ԽՍՀ և Լիտվայի և Լատվիայի ԽՍՀ-ների մի մասի ազատագրման «Բագրատիոն» գործողությունը (1944թ. հունիս-օգոստոս) և Քյոնիգսբերգի գրավումը (1945թ. ապրիլ)։

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները երբեք չեն մոռանա այն ավանդը, որը Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը ներդրել է Հայրենական մեծ պատերազմում մեր ընդհանուր Հաղթանակի գործում գերմանական նացիզմի դեմ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031