
Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: