Արևմտյան հատուկ ծառայություններն ավելի ու ավելի ակտիվ են փորձում հավաքագրել ռուսներին

Արևմուտքի հատուկ ծառայություններն ավելի ու ավելի ակտիվորեն են փորձում հավաքագրել ռուսաստանցիներին՝ հիմնականում նման գործողություններ իրականացնելով երրորդ երկրներում։

Ինչպես գրում է բրիտանական The Guardian պարբերականը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին, հավաքագրելու համար հատուկ ծառայությունների աշխատակիցները կամ կապի մեջ են մտնում նրանց հետ, ովքեր իրենք են համագործակցության ցանկություն հայտնել, կամ դիմում են փորձված մեթոդի՝ օգտագործելով «կանխիկ գումարով լի ճամպրուկներ»:

Տեղեկատվությունը, թե հատկապես քանի ռուսաստանցիներ կարող էին վերջին տարիներին համաձայնել թաքուն աշխատել Արևմուտքի համար՝ գաղտնի է: Այդ տեղեկությունները պահվում են առանձին նույնիսկ հատուկ ծառայությունների ներսում՝ արտահոսքերը կանխելու համար։

Սակայն, ինչպես ասում են, «կան հիմքեր՝ ենթադրելու», որ համենայն դեպս մի քանի հավաքագրումներ իրականացվել են։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԿՀՎ-ն և արևմտյան այլ հատուկ ծառայությունները չեն թուլացնում ակտիվությունը Ռուսաստանի տարածքում հավաքագրման հարցում, և վստահություն էր հայտնել, որ ռուսական հատուկ ծառայությունները պատշաճ կերպով իրականացնում են իրենց գործառույթները՝ հետևելով այն ամենին, ինչ անհրաժեշտ է:

Տեսանյութեր

Լրահոս