Բաժիններ՝

Բայդենն ԱՄՆ Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինայի հետ կապված ծախսերի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է պահանջել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու և Պենտագոնի զենքի պաշարները լրացնելու համար, որոնք սպառվել են Կիևին զենք մատակարարելու պատճառով: Այս մասին հաղորդում է POLITICO-ն:

Պարբերականը գրում է, որ նախատեսվում է 8 միլիարդ դոլարի հատկացում Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու նախաձեռնության շրջանակներում և 16 միլիարդ դոլար՝ հենց ԱՄՆ-ում զենքի պահեստները համալրելու համար։Հրատարակությունը նշում է, որ Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչությունն առաջարկել է Կոնգրեսին այդ օգնությունն ընդգրկել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը երկարաձգելու վերաբերյալ որոշման մեջ՝ շաթդաունից խուսափելու համար։

Ֆինանսավորման երկարաձգման ժամկետը, որը հաստատվել էր սեպտեմբերին, ավարտվում է դեկտեմբերի 20-ին։Հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշ հանրապետականների վրդովեցրել է Բայդենի այս պահանջը, քանի որ նրանք կարծում են, թե «Կոնգրեսը չպետք է նվերներ անի Կիևին, որոնք թույլ կտան նրան էլ ավելի լրջորեն սաբոտաժի ենթարկել խաղաղության շուրջ բանակցությունների հնարավորությունը»: Հակամարտությունը Հակամարտությունը դադարեցնելու իր շահագրգռվածության մասին քանիցս հայտնել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։ԱՄՆ ներկայիս վարչակազմը փորձում է մինչև Բայդենի լիազորությունների ավարտը Կոնգրեսի կողմից հաստատված ամբողջ ֆինանսավորումը հասցնել Ուկրաինայինդադարեցնելու իր շահագրգռվածության մասին քանիցս հայտնել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։ԱՄՆ ներկայիս վարչակազմը փորձում է մինչև Բայդենի լիազորությունների ավարտը Կոնգրեսի կողմից հաստատված ամբողջ ֆինանսավորումը հասցնել Ուկրաինային

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս