Բաժիններ՝

Երկու օրում Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների հետևանքով զոհվել է 120 մարդ

Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով վերջին երկու օրում առնվազն 120 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 200-ը վիրավորվել է։ 

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այդ տվյալները «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում 120 մարդ է զոհվել, ևս 205-ը՝ վիրավորվել», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա հոկտեմբերին իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր Գազայի հատվածի տարբեր շրջաններում ընդհանուր առմամբ զոհվել է 44 176 պաղեստինցի, վիրավորվել՝ 104 473-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930