Բաժիններ՝

Ուկրաինայում նշել են «Орешник» հրթիռների մոտավոր թիվը, որ ունի Ռուսաստանը

Դնեպրի ուղղությամբ ռուսների արձակած հրթիռը փորձնական է. դրանց թիվը ՌԴ-ում սահմանափակ է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՈՒՎ) ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Նրա խոսքով, «Օրեշնիկը» գիտահետազոտական ​​աշխատանքի անվանումն է, այսինքն՝ ընդամենը ծածկագիր, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Համակարգն ինքնին կոչվում է «Կեդր»: Սա փորձարարական համակարգ է, միջին հեռահարության բալիստիկ հրթիռ և միջուկային զենք կրող։ Այն, որ նրանք դա օգտագործել են ոչ միջուկային տարբերակով, նախազգուշացում է, որ նրանք լրիվ խելագարվել են»,- ասել է նա։

ԳՈՒՎ-ի ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին հավելել է, որ սերիական արտադրության մասին խոսք չկա, քանի որ դրա համար անհրաժեշտ է առնվազն տասը փորձարկում, և եթե սա հետազոտական ​​և մարտական ​​օգտագործման համար է, ապա Ռուսաստանի Դաշնությունն ունի առնվազն 10 այդպիսի հրթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս