Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց չի առաջարկել Վլադիմիր Պուտինի հետ. Պեսկով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց չի առաջարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մակրոնը՝ ոչ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց է առաջարկել ռուսաստանցի պաշտոնակցի հետ։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը եւ Կրեմլը տեղեկացրել էին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուինի հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում կողմերը քնարկել են նաեւ իրավիճակն Ուկրաինայի շուրջ։