
Թուրքիայում անհանգստանում են՝ «լուրջ հետևանքներ կլինեն, եթե Մայք Ուոլցը միանա Թրամփի վարչակազմին»

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցները լուրջ անհանգստություն են հայտնել ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցի ընտրության կապակցությամբ։
CNN Türk-ը նրան ներկայացրել է որպես «PKK-ի բարեկամ» և նախազգուշացրել Թուրքիայի համար «լուրջ հետևանքների» մասին, եթե նա միանա Թրամփի վարչակազմին:
Հաղորդավարը զգուշացրել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հնարավոր լարման մասին և ասել, որ Ուոլցը «բացահայտորեն աջակցում է քրդերին (PKK և YPG), նրան բնութագրել է որպես «գործիչ, ով կարող է ուժեղացնել ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայում ավելին, քան Բայդենի վարչակազմը»:
Հյուր ակադեմիկոս, դոկտոր Մերվե Սունա Օզջանը մեկնաբանել է. «Ուոլցի պաշտոնավարմամբ մենք կարող ենք ականատես լինել մեր սահմանին ահաբեկչական խմբավորումներին ԱՄՆ-ի աջակցության շարունակությանը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացնում մեր իսկ ազգային անվտանգության համար: Մտավախություններ կան, որ նրա ազդեցությունը Սպիտակ տանը կարող է խթանել քրդերի քաղաքական հավակնությունները Իրաքում և դրանից դուրս, այդ թվում՝ Թուրքիայում»:
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք