Բաժիններ՝

Յուրի Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հանրահայտ հեռուստահաղորդավար 75-ամյա Յուրի Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին հայտնում է SHOT-ը։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Ըստ տելեգրամյան ալիքի` Նիկոլաևի ինքնազգացողությունը վատացել է երեկ երեկոյան։ Նրա ջերմությունը կտրուկ բարձրացել է, և նա ուշագնաց է եղել։

Շտապօգնությունը Յուրի Նիկոլաևին տեղափոխել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և անմիջապես տարել են վերակենդանացման բաժանմունք:

Այժմ բժիշկները փորձում են տարբեր հետազոտությունների միջոցով պարզել Նիկոլաևի ինքնազգացողության վատթարացման պատճառները։ Այս պահի դրությամբ հաջողվել է բացառել ինֆարկտը և ինսուլտը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930