Բաժիններ՝

Հյուրանոցը չծխող հյուրից մեծ հավելավճար է գանձել սենյակում ծխելու համար

Ջոսելին Հարփերը այցելել է Լաս Վեգաս և տեղավորվել է տեղական չափանիշներով էժան հյուրանոցում՝ մեկ գիշերվա վճարը կազմել է 200 դոլար։ Սակայն Westgate Las Vegas հյուրանոցից դուրս գրվելուց հետո Հարփերին տհաճ անակնկալ է սպասվել։ Նրան ներկայացրել են 566,90 դոլարի չափով լրացուցիչ հաշիվ՝ իբր այն պատճառով, որ տիկինը ծխել է սենյակում։

«Սա կատարյալ անհեթեթություն է։ Ես ընդհանրապես չեմ ծխում, և բացի այդ, այն պահին, երբ միացել է ծխի դետեկտորը, ես նույնիսկ սենյակում չեմ եղել»,- ասում է զբոսաշրջիկը:

Ու թեև Ջոսլինը ստիպված է եղել վճարել, սակայն նա այնպիսի աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում, որ Westgate Las Vegas-ը խոստովանել է, որ հավանաբար ինչ-որ շփոթմունք է եղել։

Ջոսլինին վերադարձրել են գումարը և առաջարկել անվճար երկու գիշեր մնալ, երբ հաջորդ անգամ գա Լաս Վեգաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս