
Ընտրություններում առաջատար է «Վրացական երազանքը»՝ հավաքելով ձայների 54,24 տոկոսը

Վրաստանում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթում է շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 54,24 տոկոսը։ Այս մասին են վկայում ԿԸՀ տվյալները՝ ընտրատեղամասերի 97 տոկոսի ձայների ձեռքով հաշվարկից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ԿԸՀ-ի՝ «Վրացական երազանք»-ն ունի ձայների 54,243 տոկոսը, «Հանուն փոփոխությունների կոալիցիան»՝ 10,805 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցությունը՝ 10,07 տոկոս, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,722 տոկոս, «Գախարիա» կուսակցությունը՝ 7,725 տոկոս:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Սա առաջին ընտրություններն էին երկրում էլեկտրոնային քվեատուփերի օգտագործմամբ, որոնք տեղադրվել էին ընտրատեղամասերի 74%-ում՝ ընդգրկելով ընտրողների գրեթե 90%-ը։ Ըստ ԿԸՀ-ի՝ մասնակցությունը կազմել է 58,94 տոկոս։